Մեր կողմի ժողովուրդը՝ գարդմանցիք, ամեն տարի մայիսի 2-ին գերեզմաններ են գնում։ Օրը պատահական չէր ընտրվել ժամանակին։ Խորհրդային տարիներին, երբ եկեղեցական տոներն ըստ էության արգելված էին, մարդիկ իրենց մեռելոցը Մայիսի 1-ի տոնից հետո էին դրել։ Այ էտպես էին գարդմանցիք պահպանում իրենց ավանդույթներն ու հայկականությունը։
Իսկ հիմա... Հիմա դե մեռելոցները փաստորեն վնաս են պատճառում պետությանը, ըստ որոշ «տաղանդավոր» իշխանավորների։ Իսկ թե իրականում ինչին են վնասում մեռելոցներն ըստ իրենց, բոլորս էլ լավ գիտենք։ Ուղղակի էս «խելոքները» մի քիչ լավ չեն ճանաչում հային։ Իրենց իմացած հայի կերպարում տրանսգենդերներն էլ են տեղավորվում։ Մտածում են, թե ամեն ինչ շատ հեշտ կլինի և կկարողանան մեզ կտրել մեր անցավորներից, մեր հավատքից, մեր եկեղեցուց...
Ողորմելի են։ Այսքանը։ Ուրիշ ոչինչ չունեմ ասելու նմանների մասին։
Թող Աստված լուսավորի բոլորիս անցավորների հոգիները, սիրելի ընկերներ։ Հիշատակն արդարոց օրհնութեամբ եղիցի։