Գյուղատնտեսություն` արտացոլու՞մ է բառի իմաստաբանությունը իր նշանակությունը:
Բնազդաբար չէի կիրառում գյուղատնտեսություն բառը` «տնտեսություն»-ը որպես «գյուղ»-ի շարունակություն մի տեսակ խորթ էր:
Գյուղոլորտ` այս տերմինն եմ նախընտրում` այս տերմինն է արտացոլում համակարգն ամբողջությամբ: 
Լեզվամտածողությունն ու բառի «ուժ»-ն էլ են թողնում մեծ ազդեցություն:
Գյուղոլորտն ինչպես է մեկնաբանվում ու բացատրվում այլ լեզուներով:
Agriculture. հողի մշակության արվեստ` անգլերեն, իտալերեն, իսպաներեն, ֆրանսերեն և մի շարք այլ լեզուներով ոլորտ ասոցացվում է արվեստի և մշակույթի հետ: 
Մենք էլ ունենք հրաշալի բառ` մշակ:
Պետք չէ մշակին կտրել իր մշակույթից:
Էկանոմիկայի` բիզնեսի խաղի կանոններն ու փիլսոփայությունն այլ են` «մշակույթը» քիչ է:
Մեր Երկիրը, որն աշխարհին հայտնի է իր արևահամ պտուղ-բանջարեղենով, համով խոհանոցով հյուրընկալ դռներով գյուղոլորտը պետք է մշակույթի վերածի:
Մշակույթ պետք է դառնան, թե մշակումը, թե վերամշակումը, թե վերջնական սպառումը:
Մեզ անհրաժեշտ է մշակույթ պարունակող, «արժեքավորված» գյուղոլորտ, որը ներդաշնակ է բնապահպանական և առողջապահական խնդիրների հետ:
Տարիներ շարունակ պատշաճ ագրարային քաղաքականություն չունենալը չպետք է պատճառ դառնա, որ ոլորտը ավելի հեռանա ինքն իրենից: Տեղից հողերը «փոքրանալու» միտում ունեն` մեծ պապը իր հողը թողել է որդիների, նրանք իրենց որդիներ և դեռ էլի է կիսվելու` փոքրանալու է: 
Մշակը` մշակ է, բիզնեսմենը` բիզնեսմեն: