01:52
Նարեկ Մանթաշյան. «Թերևս նորմալ է որ ստախոս վարչապետն ունի իր թիմում ստախոս պատգամավորներ, բայց այս մեկին չպատասխանել չկարողացա»

«Այընտրանք» ՀԿ համահիմնադիր Նարեկ Մանթաշյանը ֆեյսբուքում գրել է.

«Համբերությանս բաժակը լցվեց…

 

Որոշել էի չխոսել այս թեմայով հաշվի առնելով շատ հանգամանքներ, այդ թվում ընդհանուր ընկերներ, սակայն եթե դիմացի կողմը ուրանում է իր անցյալն ու ընկերներին, ապա…

Այսօր Նիկոլի պատգամավորներից Գևորգ Պապոյանը հայտարարել է, որ ֆիկտիվ է անդամակցել ՀՀԿ ին և որ 2007 թվականից դուրս է եկել կուսակցությունից, նշելով որ իր ընկերներից մեկի խաթր է անդամակցել ՀՀԿ ին:

Թերևս նորմալ է որ ստախոս վարչապետն ունի իր թիմում ստախոս պատգամավորներ, բայց այս մեկին չպատասխանել չկարողացա:

Ես 2007-2010թթ եղել եմ ՀՊՏՀ ուսանողական խորհրդի նախագահը, Պապոյանը եղել է մեր ուսանողական խորհրդի ֆակուլտետային նախագահ: Նա 2006 թվականին անդամակցել է ՀՀԿ ին ոչ թե իր ընկերներից մեկի Խաթր, այլ բառացի եմ ասում նրա հայրը, ով մանկավարժական համալսարանում դասախոս էր, խնդրել էր էդուարդ Շարմազանովին, որ նա միջնորդի որ Գյուղի խեղճ տղա է ընդգրկեն ուխ շարքերը և ակտիվացնեն:

Այնուհետև 2007-ին ես ընտրվել եմ ուխ նախագահ, Գևորգին արդեն նաև որպես հավատարիմ մարդ, նաև կուսակից ընտրել ենք Ֆակուլտետային ուխ նախագահ:

Դրանից հետո նա ակտիվ մասնակցել է բոլոր կուսակցական երիտասարդական հավաքներին, ասեմ ավելին ես եմ եղել կազմակերպիչը, 2008 թվականի մարտի մեկին Լևոն Տեր-Պետրոսյանի տան դիմաց անցկացվող ակցիաների, իսկ Գևորգ Պապոյանը անընդհատ եղել է իմ կողքին, երբ մենք Քոռ Լևոն բացականչելով կանգնել էինք ԼՏՊ ի տան դռան մոտ նա նույնպես եղել է ինձ հետ:

Համացանցում կա նաև տեսանյութ, որ նա իմ և իմ մի քանի այլ ընկերների հետ եղել է ԼՏՊ-ի տան դիմաց, ասեմ ավելին հացն ու ջուրը ինքն է բերել:

Գնահատելով նրա հավատարմությունը նրան առաջարկել եմ ուսանողության ներկայացուցիչ բուհի կառավարման խորհրդում և ունեմ նաև մի նկար, որ 2009-2010 թվականներին նա ՀՀԿ զնաչոկով մասնակցում է բուհի կառավարման խորհրդի նիստին:

Նշեմ նաև որ ես ճշտել եմ թե երբ է Պապոյանը դուրս եկել ՀՀԿ ից և ՀՀԿ ից նշեցին որ Պապոյանը այդպես էլ կուսակցությունից դուրս գալու դիմում չի ներկայացրել, այլ պատգամավոր դառնալուց հետո հեռացվել է ՀՀԿ ից:

 

Եվ քանի որ Պապոյանի մարդկային տեսակը փաստորեն սկզբունքները կապում է օրվա շահով և երբ ուսանողական տարիներին կարիք ուներ պաշտպանվածության բոլոր առումներով ապա ՀՀԿ էր, նրա մտերիմները մինչ 2018 թվականը երբևէ նրանից չեն լսել դժգոհություն ՀՀԿ ից, ապա սպասենք թե նա երբ կլքի ՔՊ, իսկ որ կլքի դա ես խոստանում եմ»:

 


Առաջարկում ենք նաև
Լրահոս