Խորոված VS ներդրում

64 մլրդ դոլարի համաձայնագիր... Հասկանո՞ւմ եք՝ ինչ թիվ է։

Ի՞նչ տնտեսական հեղափոխություն, ի՞նչ ներդրումներ։ Խնդրել-աղաչելով մի երկու հոգի մի երկու միլիոն ներդրում է անում, ամեն տեղ ազդարարում են, թե բա՝ տեսաք՝ ինչ արեցինք։

Այ սա է իրական ներդրումային ծրագիրը, այ սա է աճը և զարգացումը, իսկ Հայաստանը ներկայացնում էր ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ... Բնապահպանության... Ոչ թե գոնե փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կամ, ասենք, Տիգրան Ավինյանը, ովքեր գոնե հասկանում են թեմայից։

Այ թե որտեղ պետք է լիներ վարչապետը երեկ և առաջին օրը։ Նույնիսկ եթե չկարողանար մեր երկրի համար ծրագիր բերել (Հյուսիս-հարավ ճանապարհն այդ նախագծի մի մասն է, և անհնար է, որ որևէ ներդրում չբերեր), ապա կհասկանայինք, որ արել ենք «հնարավոր ամեն ինչ», և չի ստացվել...

Թե բա՝ թռիչքաձև աճ... Այլևս չօգտագործեք այդ բառակապակցությունն այս իշխանության օրոք։

Կից նյութն՝ այստեղ։