ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Հիշեցնում եմ, որ ՀՀ դատախազությունը դեռ 2018թ. դեկտեմբերի 4-ին ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Արամ Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն, ինչպես նաև նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելուն համաձայնություն տալու միջնորդություններով ՀՀ Ազգային ժողովին դիմելու ՀՀ գլխավոր դատախազի նախաձեռնությունը քաղաքական անհարկի շահարկումների առարկա դարձնելու կապակցությամբ հրապարակած պատասխան-պարզաբանմամբ էր հորդորով դիմել ՀՀ ԱԺ պատգամավորներին՝ ապահովել ՀՀ գլխավոր դատախազի համապատասխան միջնորդությունների սահմանված կարգով քննարկումը:

Դեռ այն ժամանակ էինք զգուշացրել, որ դա խիստ անհրաժեշտ է՝ հաշվի առնելով արդեն իսկ առկա տվյալները՝ Ա.Հարությունյանի՝ վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու ռիսկերի վերաբերյալ:

 
 
Մինչդեռ ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությունները քննարկելու համար ԱԺ-ում քվորում չապահովվեց»: