Հրապարակվել է Լևոն Տեր-Պետրոսյանն ընդդեմ Հայաստանի գործով ՄԻԵԴ վճիռը։
Չորս պահանջից առանձնահատուկ էր մեկը՝ մարտի 1-ի առավոտյան առաջին նախագահին Ազատության հրապարակից տեղափոխելու և տանից ենթադրաբար դուրս չթողնելու (փաստացի «տնային կալանքի») իրավաչափության հարցը։ Դիմումատուի պնդմամբ դա անձնական ազատության և ազատ տեղաշարժման իրավունքների խախտում էր։ Եվրոպական դատարանը չի համաձայնել դիմումատուի փաստարկներին և այս մասով գանգատը հայտարարել է ակնհայտ անհիմն և անընդունելի։
Ստացվում է, որ ժողովրդին մենակ թողնելը եղել է Լևոնի անձնական որոշումը, սուտ էին այն լոլոները, թե իբր նա ազատ տեղաշարժի հնարավորություն չուներ։