Գագիկ Միրիջանյանը նշանակվել է  Մ. Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտորի խորհրդականի պաշտոնում: Այդ մասին նա տեղեկացրել է իր ֆեյսբուքյան էջում, գրելով.

«Սիրելի՛ բարեկամներ, ընկերներ և հարազատ մարդիկ…

Ստանալով Մ. Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտորի խորհրդականի պատվաբեր և պատասխանատու պաշտոնը զբաղեցնելու առաջարկը՝ խորին երախտագիտությունս եմ հայտնում ռեկտոր, պրոֆեսոր Արմեն Աբգարի Մուրադյանին՝ բարձր վստահության համար: Շնորհակալություն եմ ցանկանում հայտնել պարոն Մուրադյանին այս պաշտոնին նշանակման համար:

Երևի թե գիտեք, որ իմ մասնագիտական առաջին քայլերը եղել են ԵՊԲՀ-ում:Մշտապես փորձել եմ կատարել ոչ միայն բժշկի, այլև մարդու առջև դրված պարտավորությունները: 

Միանալով ԵՊԲՀ-ի կայացած, արհեստավարժ և հզոր թիմին՝ կլինեմ նրա անբաժան մասնիկը և կաշխատեմ ի շահ մեր բոլորիս սիրված մայր օջախի:

Հարգանքով՝
Գագիկ Միրիջանյան»