ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ճիշտ կլիներ, որ Հայաստանի վարչապետի այսօրվա՝ Հայոց ցեղասպանությանը նվիրված պաշտոնական ուղերձում, հիշատակվեր նաև ցեղասպանության կազմակերպիչը՝ Օսմանյան կայսրությունը։ Ճիշտ կլիներ նաև դատապարտել Թուրքիայի՝ առ այսօր շարունակվող ժխտողականությունը և այդ կերպ՝ մեղսակից լինելու հանգամանքը»։