Պետական վերահոսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանի կինը՝ Սոնա Հովհաննիսյանը, իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է մամուլում շրջանառվող իր գրառումներին և գրել․
«Անմեղության կանխավարկած
Մի փոքր անդրադարձ մամուլում պտտվող իմ գրառումների մասին։ Քանի դեռ որոշ պաշտոնատար անձիք շարունակում են խախտել անմեղության կանխավարկածը և անուղղակի կերպով մեղադրում Դավիթ Սանասարյանին, ես շարունակելու եմ պատասխանել նմանատիպ գրառումներով։ Ու թող այսօր Դավիթին չակերտավոր ընկեր համարողները հիշեն, թե ինչպես էր իրենց ընկեր Դավիթը իր ֆեյսբուքյան էջում անդրադառնում նրանց հաշվին հնչեցված բացասական կարծիքներին, ինչպես էր բարձրացնում նրանց հասարակության աչքերում։ Այ այսպիսի պահվածքն է խոսում ընկերության մասին, ոչ թե ...»։
Նշենք, որ Սանասարյանի կինը Ալեն Սիմոնյանի մասին սոցցանցում մեկնաբանություն էր թողել՝ վիրավորելով վերջինիս։