ՄՏԱԾԵՆՔ ՄԻԱՍԻՆ

ՄԵՐ խնդիրների գլխավոր պատճառն այն է, որ երկար դարեր, որպես ժողովուրդ, չենք մտածել: Եկեք լրացնենք այդ բացը: Եվ այսպես՝

Մամիկոնյան տոհմը զգալի զոհեր ունեցավ Ավարայրի ճակատամարտում, և սպասելի էր, որ ժողովուրդը մեծարեր այդ տոհմին հատկապես ակնածանք դրսևորեր զոհվածների զավակների հանդեպ: Բայց ահա Փարպեցու մոտ կարդում ենք, որ Վարդան Մամիկոնյանի եղբայր Հմայակի, ով նույնպես զոհվել էր Ավարայրում, զավակների հանդեպ չկար այդ ակնածանքը, ավելին, «այդ զավակներն աներկյուղ ապրում էին Հայոց իշխան կոչվածների մեջ՝ որպես թշնամիների շրջապատում»: (Ղ. Փարպեցի «Հայոց պատմութուն», Երևան, 1982թ. էջ 269 ): Փարպեցին այս երևույթը վերագրում է նախանձին, սակայն այն այնքան էլ համոզիչ չի թվում, քանի որ նման հիշատակության չենք հանդիպում նախաավարայրյան ժամանակահատածում: Ըսռ ամենայնի, այս երևույթն ունի այլ պատճառ: