14:16
«Ստեղծագործ, արարող ժողովուրդ ենք… Նայում եմ ՖԲ ու դրա անդրադարձը չեմ տեսնում. ՇԱՏԵՐԸ ՄՏԵԼ ԵՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՂԲԻ ՄԵՋ»

Զատկի` վերածնության մեր տոնի առիթով:

Միայն այս վերջին շաբաթվա ընթացքին նվեր ստացածս գրքերի առիթով հպարտություն ունեցա ընկերներիս տաղանդների առատության փաստից. Աշոտ Բայանդուրի ալբոմը, Վարդան Ֆերեշեթյանի թագմանությունների` Նարեկացի, Հոնեցի, Սոլոգուբ, Բերդյաև, … Գրիգոր Ֆերեշեթյանի` Ճապոնական առակներ, Աշոտ Գազազյանի «Между небом..», նկարիչ ընկերներիս ստեղծագործությունները, նվերներ, կարդալիք, մտածելու մեծ առիթներ…

 

Ստեղծագործ, արարող ժողովուրդ ենք…

Նայում եմ ՖԲ ու դրա անդրադարձը չեմ տեսնում. ՇԱՏԵՐԸ ՄՏԵԼ ԵՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՂԲԻ ՄԵՋ:

Կոչ անողերից չեմ, բայց՝ սիրելիներ, հարգելիներ էդ ե՞րբ բոլորս դարձանք «քաղաքագետներ». մշակույթն է ստեղծում Երկիրը, ոչ թե քաղաքականությունն է մշակույթ ծնում` հակառակը:

Հանգիստ թողնենք նրանց ովքեր արժանի չեն ամենօրյա մեր եռանդին: Ի գործ, ի արարում: Ներող:

Լուսանկարիչ Զավեն Խաչիկյանի ֆեյսբուքյան էջից:


Առաջարկում ենք նաև
Լրահոս