«Երկիր Ծիրանի» կուսակցության նախկին անդամ, Երևանի ավագանու նախկին անդամ Մարինա Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պարո՛ն Փաշինյան, ճիշտ կլիներ, եթե Դուք երբեմն դուրս գայիք Ձեզ շրջապատող փափկամազիկ անձանց շրջապատից և ականջալուր լինեիք ժողովրդի ձայնին։ Այդ ձայնը միշտ չէ, որ հաճելի է հնչում․ հաճախ այն քննադատող է, անարգող, արհամարհող, սպառնացող։ Բայց դա է իրականությունից չկտրվելու միակ ուղին։ Ինչևէ, գանք ներկա իրավիճակին։

Գիտե՞ք՝ նորմալ է, որ ես Ձեզ ընդունում եմ որպես փողով հոդված գրող լրագրողի, և ոչ մի կոպեկ ավելի։ Բայց նորմալ չէ, երբ Ձեր արևով երդվող մանկաթրաշնե՛րը Ձեզ չեն հարգում, Ձեր մասին խոսում են միայն անունը նշելով, հանրայնորեն լեզվին են տալիս, այլ ոչ հակափաստարկներ ներկայացնում։ Նվազագույնը տարօրինակ են նաև լուրերն այն մասին, որ ԱԺ սորոսի խմբակը եկել էր Ձեզ մոտ ռազբորկայի։ Իսկ կապտամազիկ աչոնիկին, 130 հազար դոլարանոց Սաքունցին (կներեք, ազգանունը մի տեսակ վատ հնչեց), իշխանությանը ցեմենտով կպած Կարաբինային ու բռնաբարված տրանսգենդերին բերե՞լ էին հետները։ Պարոն Փաշինյան, այս ի՞նչ կադրեր եք կապել մեր պետության վզին։

 

Մեկը մեկից տարօրինակ, գործ տվող ու թալանչի։ Ամեն օր մի «հետաքրքիր» պատմության մեջ եք հայտնվում թե՛ Ձեր կադրերի, թե՛ Ձեր ընտանիքի և թե՛ Ձեր անձի կիքսերի շնորհիվ։ Գիտե՞ք՝ ինչու եմ բարձրաձանում այս ամենը, որովհետև մեր երկիրը քանդում եք Ձեր չմտածված կամ մտածված ու հանցավոր «քայլերով»։ Բոլորիս համար էլ պարզ է, որ այս ամենը երկար չի տևելու։ Ու հետո քանդված «ավերակների» վրա երկիր կառուցելը շատ դժվար է լինելու։ Դժվար, բայց ոչ անհնարին։

Դուք գիտեք իմ վերաբերմունքն անցած ռեժիմին։ Բայց Սերժ Սարգսյանը մի շատ խելացի բան էր արել, նա իրեն շրջապատել էր շատ գրագետ ու խորամանկ կադրերով, ովքեր էլի քանդում էին մեր երկիրը, բայց ամեն ստից բանից չէին բռնվում։ Չեմ ասում՝ Ձեզ շրջապատեք աղվեսներով ու գայլերով, բայց դե ոչխարներն ու շները լրիվ խայտառակություն են։ Անցել են ժամանակները, երբ ազգովի ասում էին՝ չորս ոտքը լավ է, երկու ոտքը՝ վատ։ Հասկանում եմ՝ Ձեր ողջ կյանքի ընթացքում ինչ տեսել ու գնահատել եք, դա էլ ուզում եք դարձնել գնահատելի մեր ազգի համար։

Դուք կրկին մոռանում եք, որ մենք միամիտ, բայց խելացի ազգ ենք։ Մեկ էլ, մի տարի երկու ամսից ավել սպասել չենք սիրում։ Ձեր շուրջը հավաքեք խելացի, կրթված, աշխատող, տեսած ու պետականամետ մարդկանց։ Չէ՛, ինձ մի հավաքեք Ձեր շուրջը․ ես Ձեզ հետ աշխատել չեմ ցանկանում և չեմ կարողանա։ Ես չափից շատ եմ գնահատում իմ ազատությունն ու անկախությունը` Ձեր դեմքն ամեն օր տեսնելու համար։ Պարո՛ն Փաշինյան, այո՛, կոշտ եմ, չեմ ընկնում ձևականությունների հետևից։ Եվ գիտեք ինչո՞ւ։ Իմ մասնագիտությունն է ինձ սովորեցրել հիվանդության դեմ պայքարելիս լինել սառնասիրտ, չհուզվել, չընկճվել, չսեթևեթել ու պայքարել մինչև վերջ, պայքարել մահվան աչքերի մեջ նայելով, ու հաճախ` հաղթել։

Եվ այստեղ էլ ես պարտվելու մտադրություն չունեմ։ Լինի Ձեր օգնությամբ, թե առանց Ձեզ։ Հնարավոր չէ բուժել հիվանդին, եթե նա չի ցանկանում բուժվել։ Նույնը կարելի է ասել պետության կառավարման համակարգի մասին։ Եթե իշխանությունը չի գիտակցում իրեն կլանած հիվանդությունն ու չի լսում բժշկի (այս դեպքում` ժողովրդի) ձայնը` նա մատնված է ձախողման և մահվան։ Իհարկե, մեկ-մեկ լինում է հարկադրական բուժում, բայց դա հիմնականում հարբեցողների, թմրամոլների և ագրեսիվ հոգեկան հիվանդների պարագայում։ Կարծես թե այս հիվանդությունների ախտանիշներն սկսել են ակտիվորեն նշմարվել Ձեր ղեկավարած ուժի շարքերում։ Զգո՛ն եղեք։

 

Մեր երկիրը քանդողները չեն ներվելու, անգամ եթե նրանց որոշակի օրգաններն ուտելու համար հերթ կանգնողներ են եղել ու մանրից ցրվել, մաղվել են, կամ` համը չեն հավանել»։