Վարչապետ Նիկոլ Փաշինյանի դուստրը՝ Մարիամ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ընդդիմությունը հասարակության զարգացման ու տնտեսության աճի ամենակարևոր ինստիտուտներից է: Այն ունի իշխանություններին ճիշտ ուղղորդելու ու զսպելու գործառույթ. ինչը, հիմա, Հայաստանում բացակայում է:
Որպես ՀՀ քաղաքացի, հույս ունեմ, որ առաջիկայում կտեսնենք նոր դեմքեր, ովքեր կբերեն նոր երանգներ ու պարտավորեցնող քննադատություն հայաստանյան քաղաքական դաշտ, քանի որ իրական ու խորքային ընդդիմության լինելը կառողջացնի հայաստանյան քաղաքական մշակույթը»: