Ընտանեկան նպաստների համակարգի բարեփոխման շրջանակներում կառավարության այսօրվա որոշմամբ այսուհետ նպաստառուներից չի պահանջվելու ներկայացնել իրենց վարկային պատմության վերաբերյալ թղթային զեկույցները:
Այդ տեղեկությունը կստացվի վարկային բյուրոյից ավտոմատ՝ նպաստառուի գրավոր համաձայնության հիման վրա:
Այս պահին դեռևս ներդրված չէ վարկային պատմության մասով չափանիշ, և վարկ ունենալու պատճառով որևէ նպաստառու չի զրկվում նպաստ ստանալու իրավունքից:
Համակարգի ամբողջական բարեփոխման շրջանակներում ինչպես վարկերի, այնպես էլ այլ տվյալների ամբողջական ուսումնասիրությունից հետո միայն կիրականացվեն չափանիշների փոփոխություններ: