ՀՀ Կառավարությունն այսօր որոշում ընդունեց 124 միլիոն դրամ հատկացնել «Քաղաքացու օրվան» նվիրված միջոցառումների համար:
Որոշումն ընդունվել է չքննարկվող կարգով, ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի առաջարկությամբ։
Կարծում եմ, որ դա շռայլություն է, և կարիք չկա պետբյուջեից վատնելու այդ գումարը սեփական փառքը (և չասեք ժողովրդի հաղթանակը, որովհետև ժողովուրդն այլ հրատապ ու կենսական կարիքներ ունի) օրացույցում ամրագրելու և այդ օրը մեծ շուքով նշելու համար։ Տպավորություն է, որ իշխանությունը հանրության համերաշխությունը քայլ առ քայլ վերականգնելու փոխարեն ավելի է խորացնում անհանդուրժողականությունը։
Իսկ չքննարկվող կարգով Ատոմ Ջանջուղազյանին պետք է պաշտոնանկ անեին և վերջ։