Ժողովուրդ, էս կատասրտոֆայա։ Սեռաքաղցության մակարդակը Հայաստանում հասել ա չգիտեմ ուր։ Անկեղծ ասած մի հատ ֆեյք հաշիվ ունեմ բացած մի քանի տարվա արդեն, աղջկա անուն ազգանունով, որն օգտագործվում ա զուտ գործի բերումով տարբեր էջերի ադմինության ու գովազդ-մովազդ դնելու համար։ Էսքան տարվա ընթացքում երևի սկի գրառում էլ չի արվել էդ էջով։
Ուրեմն էդ աղջկան օրական առնվազն մի 150 ֆռենդ ռեքվեստ ա գալիս։ Ու հենց ընդունում ես ռեքվեստը, տեղում, վայրկյանական մեկ էլ սկսվում ա․․․
Մեկը մյուսի հետևից սկսում են զանգել, էն մեկը գրում ա «վայ ********* ջան, դու էս ինչ սիրուն ես» մյուսը գրում ա «վայ ********* ջան, ես ամբողջ կյաքս քեզ էի փնտրել», մեկը կտեսնես մի հատ անասուն պոշլի անեկդոտ ա ուղարկում․․․
էլ չասեմ էրոտիկ ֆանտազիաների մասին․․․
Մի օր էլ չդիմացա, մեկին գրեցի «բա որ հանկարծ մի հատ տղա քո քրոջը սենց նամակ գրեր» տեղում փրփրեց, գրեց «hle hamaret gri axci» ու բլոկեց )))))
Էս ի՞նչ վիճակում եք տղերք, էս ի՞նչ կարգի ձեզնով ձեր մեծերը չեն զբաղվել, էս ի՞նչ կարգի անշնորք եք մեծանում…