ՀՀ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն առաջարկում է լրացումներ կատարել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում:
Նախագծով առաջարկվում է լիցենզիա չունեցող վարկային միջնորդության ծառայություններ առաջարկողների գովազդն իրականացնելու համար նախատեսել տուգանք նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկի չափով, իսկ չորս տարվա ընթացքում կրկնելու համար՝ չորսհազարապատիկի չափով:
ԱԺ իր ելույթում հարցի վերաբերյալ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանն ասաց.
«Տասնյակ հազարավոր մարդիկ վարկեր են վերցրել և այդ վարկերը չեն մարվելու, որովհետև հենց վերցնելու պահից իրենք որոշել են, որ չմարեն: Սա ազդելու է մեր տնտեսության վրա: Ես առաջարկում եմ, որ վարկ չմարողները քրեականացվեն»:
Մանրամասները՝ տեսանյութում: