ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովը բացասական եզրակացություն է տվել «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած նախագծին, որով վերջիններս առաջարկում էին զորացրվելուց առաջ համալիր բժշկական փորձաքննության ենթարկել զինծառայողներին, և եթե պարզվի, որ նրանց մոտ առողջական խնդիրներ են առաջացել զինծառայության հետևանքով, ապա պետությունը պարտավոր է փոխհատուցել այդ ծախսերը։
Օրինագծի համահեղինակ է իմ գործընկեր ԱԺ պատգամավոր Տարոն Սիմոնյանը: Չգիտեմ, թե ինչ հիմնավրոմամբ է մերժվել այս նախագիծը, բայց ինձ թվում է, որ այն մերժվել է, որպեսզի ԱԺ վերադառնա մեկ այլ քաղաքկան ուժի առաջարկությամբ: Սակայն մի կողմ թողնելով քաղաքական ինտիրգները, ես պարզապես կուզենամ ասել, որ այս օրինագծի ընդունում խիստ անհարժեշտություն է մեզ համար: Սրանով մենք յլևս չենք ունենա թոքաբորոբով, պոչկեքի ցավերով, մեջքի խրոնիկ ցավերով, հոդացավերով և այլ ցավերով լցված զորացրված երիտասարդություն:
Հույս ունեմ, որ օրինագիծը նորից կվերադառնա ԱԺ: