Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար Ռուսլան Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Բայց շատ անհամբեր մարդիկ եք։ Չե՞ք տեսնում՝ քաղաքապետարանը կարևոր գործով է զբաղված՝ մետրոյի նոր կայարան է կառուցում։ Ի՞նչ եք շեղում ձեր կենցաղային խնդիրներով։

#ԹեԲաԶիբիլ։ Նոր մետրո եք ուզո՞ւմ նոր Հայաստանում։ Ուրեմն պիտի համակերպվեք, որ աղբը չեն տանի, կոյուղագիծը կվթարվի՝ չեն վերանորոգի, վերելակը կփչանա, տանիքը շարքից դուրս կգա, փողոցի ասֆալտը կքանդվի… Համբերեք էլի, նոր մետրոն կսարքեն, կանցնեն ձեր մանր-մունր խնդիրների լուծմանը»։