11:06
«Մարդկանց բողոքը տեղին է, դանակը ոսկորին է հասել». Կարեն Հովհաննիսյան

Ռազմագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.«Արծվաշենցիները փակել են Չայնիի ոլորանները: Մարդկանց բողոքը տեղին է, դանակը ոսկորին է հասել: Գեղարքունիքի մարզի այս բնակիչները շատ բան չեն ուզում, պարզապես իրենց համայնքային հարցին լուծում տալ, ոչ թե տեղական իշխանիկների մակարդակով փափուկ բարձ դնեն գլխների տակ ու խնդիրը չհասցնեն կառավարություն… Գեղարքունիքի մարզի ոստիկանապետին հաջողվել է ընդհանուր հայտարարի գալ արծվաշենցիների հետ, ինչը չի հաջողվել մարզպետին, և բողոքի ակցիա իրականցողների հետ ուղևորվել Երևան»:

 


Առաջարկում ենք նաև
Լրահոս