Նիկոլ Փաշինյանը Ստրասբուրգում խոսում է սոցցանցերում ադրբեջանցիների և հայերի փոխըմբռնման, փոխհասկացության, համերաշխության ձևավորման անհրաժեշտության մասին: Ցավով նշում, որ, սակայն, իրականում նրանք իրար հետ շփվում, խոսում են միայն հայհոյանքներով և թշնամանքով:
Նախ՝ ասենք, որ դա ֆանտաստիկայի ոլորտից է և շատ բարդագույն խնդիր։ Իսկ երկրորդն էլ՝ հայերին և ադրբեջանցիներին հաշտեցնողը մոռանում է, որ ինքն իր երկրի ժողովրդին է մասնատել ու երկփեղկել:
Նախ՝ քո երկրում կարողացիր կարգուկանոն հաստատել, կեղծ սերն ու հանդուրժողականությունն իրականություն դարձնել և նոր մտածիր երկու երկրների հանրություններին խաղաղության և համերաշխության նախապատրաստելու մասին։ Չնայած մենք՝ հայերս, միշտ էլ խաղաղասեր ենք, և միշտ էլ մյուս կողմն է ագրեսիայով ու թշնամանքով լեցուն և նախահարձակ...