17:46
«Արտակ Զեյնալյանը մեծ բացահայտում է արել»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը մեծ բացահայտում է արել՝ դատական համակարգում կոռուպցիա կա, համենայնդեպս այդպիսի ընկալում և տպավորություն կա: Բոլորն էլ այդ մասին գիտեն, և՛ իրենց օգտին դատական վճռի համար կաշառք տվածները, և՛ նրանք, ումից կաշառատուն կաշառքի գումարը պարտք է վերցվել, կաշառք տվողի հարազատները, հարևանները և այլոք։ Հարկային, մաքսային մարմիններում, դատախազությունում և այլ տեղեր կոռուպցիա կա, դատական համակարգում ինչո՞ւ չպետք է լինի։ Կան համեմատաբար արդար դատավորներ, որոնք ամեն համակարգում էլ գոյություն ունեն։ Նախարար Զեյնալյանը մեկ այլ հայտնագործություն է արել՝ դատավորները պետք է ունենան բավարար սոցիալական երաշխիքներ, բավարար վաստակ և նաև համարժեք կենսաթոշակ։ Նշված սոցիալական երաշխքներն անհրաժեշտ, սակայն բավարար պայման չեն դատական համակարգում կոռուպցիան նվազեցնելու համար, նաև դատավորների կայացրած վճիռների և որոշումների իրավաչափ լինելու նկատմամբ վերահսկողություն է հարկավոր։ Մի բան էլ՝ եռաստիճան դատական համակարգը Հայաստանի պես փոքր երկրի համար ավելորդ շռայլություն է, երկաստիճանը բավարար է»։

 


Առաջարկում ենք նաև
Լրահոս