ՀՀ Պն մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյան իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Ավտովթարի հետևանքով տուժածների կյանքին վտանգ չի սպառնում։ Նրանց առողջական վիճակը նորմալ է»։
Հիշեցնենք, որ երեկ ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Դեռևս անհայտ պայմաններում Մեղրի քաղաքից դեպի Նախիջևանի սահման տանող ճանապարհահատվածում՝ Մեղրիի վարչական տարածքում գտնվող «Ծիրանի ձոր» վայրում ՀՀ ՊՆ համարանիշներով ЗИЛ-ը դուրս է եկել ճանապարհի երթեևկելի գոտուց և գլխիվայր շրջվել: Վթարի հետևանքով 10 հոգի մարմնական վնասվածքներով, հիմնականում՝ կոտրվածքներով, տեղափոխվել են Մեղրիի բժշկական կենտրոն: