ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Քիչ առաջ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը դարձավ ԿԵՆՏՐՈՆԱՄԵՏ ԴԵՄՈԿՐԱՏՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ (IDC-CDI) լիիրավ անդամ։
Որոշումը կայացվել է կազմակերպության՝ Բրյուսելում ընթացող Գործադիր մարմնի նիստին։
Կենտրոնամետ դեմոկրատների միջազգային միության անդամ են հանդիսանում մոտ 100 կուսակցություն շուրջ 50 երկրներից՝ Եվրոպայից, Լատինական Ամերիկայից, Ասիայից եւ Աֆրիկայից։
Այն հանդիսանում է համաշխարհային խոշորագույն քաղաքական ընտանիքներից մեկը։
Մենք ընդլայնում ենք մեր միջազգային կապերն ու գործունեությունը, որոնք ծառայել եւ ծառայելու են Հայաստանի եւ Արցախի շահերին։