ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Հայաստանի պետական կառավարման համակարգում չի կարող աշխատել գեթ մեկ մարդ, ով Հայաստանի պետական դրոշը գցել է ոտքերի տակ:
Եթե պետք լինի տասնյակ հազարավորների ազատել աշխատանքից՝ կազատեմ: Բայց նման վերաբերմունք պետական դրոշի նկատմամբ չեմ հանդուրժի: Եւ վերջ»:
Հիշեցնենք, որ Նորագավիթի մաքսակետում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դիտողություն արեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին՝ տեսնելով, որ Հայաստանի դրոշը գտնվում է աշխատասենյակի հատակին: