09:54
«Մենք պարզապես իրավունք չունենք ուժեղ ու հզոր չլինելու». Կարեն Հովհաննիսյան

Ռազմական վերլուծաբան Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Արցախը յուրահատուկ հոտ ունի, դրա մասին վերջերս նաև ընկերներիցս մեկն ասեց… Այդ հոտը անտառների հոտն է, այսինքն այն հարուստ թթվածինը, որ կա Արցախում, չկա և ոչ մի տարածաշրջանում: Արցախը մեզ համար բնակատեղի չէ, այն բնակատեղի է եղել թափառական ցեղերի համար, որոնք ինչ-ինչ քաղաքական շահերի պատճառով դարձել են պետության տեր: Արցախը մեզ համար բնօրրան է, իր մեջ պարունակում է մեր պատմությունը: Այո, մեր պատմությունը: Ոտքով անցեք անտառների միջով, մի քիչ ուշադիր նայեք կողքներդ ու կտեսնեք հետքեր հայ քրիստոնյա մարդուց, հայատառ, խաչազարդ քարա ու ժայռապատկերներ: Սակայն այդ քարեղեն վկայությունը հիմք չէ այսօրվա աշխարհի համար: Այսօր աշխարհը հաշվի է նստում բացառապես ուժեղների հետ, շահի հետ: Ի՞նչ շահ ունի մեզանից աշխարհը…Չգիտեմ… Բայց, որ ուժեղների հետ էլ է հաշվի նստում, այ դա արդեն լավ է… Մենք պարզապես իրավունք չունենք ուժեղ ու հզոր չլինելու, այլապես մեր սերունդները ոչ միայն կանիծեն մեզ, այլ նաև մեր մարմիններին հանգիստ չեն թողնի…»։

 


Առաջարկում ենք նաև
Լրահոս