Հրապարակախոս Կարինե Հակոբյանի ֆեյսբուքյան էջից.

 

Մայրութայն տոնի կապակցությամբ Բակո Սահակյանի շնորհավորական ուղերձը մեկնաբանելու համար բառեր դժվար է գտնել:

Միայն մի բան գիտեմ, որ եթե այդպես խոսում է, այդպես էլ մտածում է, այսինքն երբե՛ք չի հիշում Հայաստանում ապրող այն որդեկորույս մայրերին, որոնց զավակները զոհվեցին Արցախի ազատագրման համար: Նրանց հիշելո՛վ գոնե շնորհավորեր հայ կանանց կամ Հայաստանի կանանց և ոչ թե, ինչպես նշել է «արցախուհիներին» (դա՛ չէինք լսել, դա էլ լսեցինք):

Մի խոսքով, Ղարաբաղի հարցով զբաղվողներ, ուզում եմ ձեզ ասել, որ տեղ ենք հասել, իջեք:

Միայն թե գլուխներդ կախ իջեք, ամաչելով այն խայտառակության համար, որին հասցրել եք և, որն, իդեպ, Ադրբեջանի հետ կապ չունի:

Դա ձեր պառակտված հոգու ու մտքի արգասիքն է և մեր խայտառակությունը: Ասել եմ բազմիցս և ասում եմ նորից, Արցախը միայն արտաքին քաղաքականության հարց չէ, այլև՝ ներքին, և այդտեղ՝ «շնորհիվ» մեր, իրար հաջորդող, սակայն, նույն անջատողական քաղաքականությունը վարող ղեկավարությունների, մենք հասել ենք վտանգավոր սահմանագծին:

Այլևս պարզ է, որ պետք է կանգ առնել և զբաղվել Արցախը մայր Հայաստանին միավորելու ռազմավարություն մշակելով:

Ի դեպ, Ազգային ինքնորոշման իրավունքը ենթադրում է նաև միավորում՝ դա կախված է հանրաքվեի բովանդակությունից: Երբ ճանապարհից շեղվում են, պետք է վերադառնալ ելման կետին, որը մեր դեպքում Անկախության հռչակագիրն է:

Այո, Հայաստանի Հանրապետությունը, փաստորեն, արհամարհել է իր առաջին գլխավոր փաստաթուղթը: Եվ փորձել է կեղծիքի վրա պետություն կառուցել: