13:09
«Ես չէմ բացառում, որ «Դուխով Հայաստան» ֆեյք էջը եղել ա այս իշխանությունների պրոյեկտը»

Ես չէմ բացառում, որ «Դուխով Հայաստան» ֆեյք էջը եղել ա այս իշխանությունների պրոյեկտը, և այդ ամենը գեներացվել ա հենց իրենց տեղեկատվկան պոակներում։ Կամ գլխանց իրենք են ստեղծել, կամ էլ շուտվանից վերահսկել են, սպասելով հարմար պահի։

Նման մոդելները հատուկ ծառայությունները շատ են սիրում կիրառել, երբ իրենց իսկ կողմից ստեղծվում է ասենք շատ ռադիկալ ինչ-որ խումբ, ու դրա վնասազերծման քողի տակ սկսում են չեզոքացնել նաև իրենց իրական հակառակորդներին։ Հասարակությունը ուտում է ռադիկալ խմբի չեզոքացման կուտը, ու էլ չի ընդվզում երբ անցում են կատարում հակաիշխանական խմբերը վարի տալով։

Իսկ այս պարագայում նայեք, ստեղծվում ա կատարյալ ցնդաբանական Ճ կլասի մի էջ, որը առևեվույթ առաջացնում էր բոլորի զայրույթը իր գրած կատարյալ էշություններով։ Ու հետո Նիկոլի ցուցումով ԱԱԾ-ն սկզբից իբր խփում ա այդ էջին, բայց ամենը վերջում ավարտվվում է սոցիալական ցանցերում այս իշխանությունների դեմ կոշտ քննադատություններ հնչեցող անձանց լռեցնելով։ Առավել ևս որ ակնհայտ է, որ քաղաքական ընդդիմության բացակայության պարագայում Նիկոլի թիրախներն են մնացել իր վերահսկողությունից դուրս գործող ԶԼՄ-ները ու սոցիալական ցանցերում հասարակական կարծիք ստեղծով մի քանի տասնյակ օգտարեր։

Ինձ թվում ա ֆեյքերի դեմ պայքարի բուն նպատակը այդ մի քանի տասնյակ անձնաց սահուն մեթոդներով լռեցնելն ա․․․

Արգիշտի Կիվիրյանի ֆեյսբուքյան էջից:


Առաջարկում ենք նաև
Լրահոս