06:09
«Ստալինի ցուցումով տարբեր տարիների ձերբակալվել են նրա մերձավորները, բայց նա անշահախնդիր մազոխիստ չէր, հաշվենկատ սադիստ էր». Վահան Ասատրյան

Վահան Ասատրյանը ֆեյսբուքում գրել է.

«Ժողովուրդների առաջնորդի ցուցումով տարբեր տարիների ձերբակալվել են իր առաջին կնոջ եղբայրն ու քույրը, երկրորդ կնոջ քույրը և նրա ամուսինը, իր դստեր նախկին ամուսինը և նրա որդու կինը…

…Ստալինը անշահախնդիր մազոխիստ չէր՝ հաշվենկատ սադիստ էր…

Կիմ Չեն Ինի ցուցումով ձեբակալեցին ու ոչնչացրեցին նրա հարազատ հորաքրոջ ողջ ընտանիքը, հիմնովին…

…Կիմ Չեն Ինը մազոխիստի տպավորություն չի թողնում․․․

Ադոլֆ Ալոիզևիչի ցուցումով ձերբակալեցին, ապա գնդակահարեցին նրա աներձագին՝ պատերազմի վերջին օրերին…

…Ադոլֆ քեռին մազոխիստ չէր…»


Առաջարկում ենք նաև
Լրահոս