Լևոն Տեր-Պետրոսյանը խոստովանեց, որ իմանալով հանդերձ, թե ինչ է սպասվում Խաչատուր Սուքիասյանին, պոկեցին ավազակապետերից, չնայած նա այնդքան էլ կպած չէր իշխանությանը: Խ. Սուքիասյանին գիտակցված սննկացման տարան, իմանալով հանդերձ, որ Ս. Սարգսյանը չի ներելու, իսկ իրենք էլ չեն կարողանալու պաշտպանել Խ. Սուքիասյանին:
Ես հիշում եմ Լևոն Տեր-Պետրոսյանի խոսքը, այն մասին, որ Սերժ Սարգսյանն է մնալու միակ օլիգարխը մեր երկրում: Հիմա էլ նա տրվել է այդ խոսքի իրականացմանը: Ուզում է մեծահարուստներից ստեղծի միջին խավ, խափել, պոկելով և արդյունքում Սերժ Սարգսյանի «հոշոտմանը» հանձնելով: Ինչո՞ւ է հաջորդ «զոհը» ընտրվել Գագիկ Ծառուկյանը: Նա միակ օլիգարխն է, ով ունի քաղաքական լուրջ ռեսուրս, ամենահարուստ մարդկանցից մեկն է ՀՀ-ում և, երևի թե, ամենամեծ հեղինակություն ունեցող օլիգարխն է: Գագիկ Ծառուկյանին տապալելուց հետո մյուս օլիգարխներին «հոշոտելը» Սերժ Սարգսյանի կլանի կողմից լրացուցիջ ջանքեր չի պահանջելու, որովհետև էլ չի լինի հեղինակություն, ում շուրջ կարող են միավորվել օլիգարխները: Գագիկ Ծառուկյանը երևի հասկացել է, որ չհամաձայնվեց Լևոն Տեր-Պետրոսյանի առաջարկին: Անկախ ամեն ինչից, ես չեմ կարծում, որ մեծահարուստները պաշտպանված են և ապահովագրված են իրենց ունեցվածի հանդեպ ոտնձգություններից: