02:07
«ԱԱԾ-ն առաջին հերթին պետք է զբաղվել այս շրջանում ԱՆԻՄԱՍՏ խաղաղության քարոզ կատարողներով»

Աշոտ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Եթե ԱԱԾ-ն պետք է զբաղվի տեղեկատվական հարթակում կարգ ու կանոն հաստատելու գործով, ապա սկզբի համար, դա չպետք է լինեն ֆեյքերի տարածած լուրերը։ Առաջին հերթին պետք է զբաղվել այս շրջանում ԱՆԻՄԱՍՏ խաղաղության քարոզ կատարողներով, պետք է պարզել, թե այս ժողովրդին մատաղացու գառի տեղ դնողները ինչ հետաքրքրություն ունեն պատերազմի մեջ գտնվող երկրում նման քարոզչություն անելու համար։

Թե չէ ֆեյքերի տարածած անկապ լուրերի մասին թող անհանգստանան համապատասխան կառույցների տեղեկատվական բաժինները, ովքեր պետք է ակտիվ հերքեն կամ հաստատ լուրերը, որպեսզի խուսափեն նման իրավիճակից։ Թե չէ, ցանկացած ֆեյք կարող է ուրբաթ երեկոյան ինչ-որ կեղծ լուր տարածի ու վստահ եղեք, որ մինչև երկուշաբթի այդ լուրը չի հերքվի, քանի որ դիմացը հանգստյան օրեր են, մարդիկ լայաղ չեն անելու պատասխանեն, հետո էլ զարմանալու են, թե ինչի ժողովրդի մեջ դա տարածվեց։

Մի խոսքով լիքը կարևոր գործեր կա ցանկացած բնագավառում, մենք գնում ընտրում ենք մեջներից ամենաանկապը ու դրան լուծումներ ենք փնտրում»։

 

 

 

Առաջարկում ենք նաև
Լրահոս