Բաղադրիչներ
- սունկ շամպինիոն - 10-12 հատ
- լոլիկ - 1 հատ
- տաքդեղ - 1-2 հատ (կանաչ)
- մաղադանոս - 5-6 ճյուղ
- աղ - 1 թ/գդ
- պղպեղ սև - 0,5 թ/գդ
- ձիթայուղ - 2 ճ/գդ
- Ինչպես նաև՝
- պանիր - 50 գր
Պատրաստման եղանակ
Սունկը լվանում, կեղևազրկում ենք, հետո կտրում ենք ոտիկներն ու փոսիկ փորում:
Ոտիկներն անցկացնում ենք քերիչով:
Մնացած բոլոր բաղադրիչները կտրատում ենք, լցնում քերիչով անցկացրած ոտիկների վրա և խառնում ենք:
Լցոնում ենք սնկերը և 15 րոպեով տեղափոխում նախօրոք 200 աստիճան տաքացրած ջեռոցը:
Այդ ընթացքում քերիչով անցկացնում ենք պանիրը: Սնկերը հանում ենք, վրան լցնում պանիրն ու կրկին տեղափոխում ջեռոց՝ այս անգամ 10 րոպեով:
Ահա և վերջ:
Պատրաստ է:

Սովորեցինք ևս մեկ շատ համեղ բաղադրատոմս՝ լցոնված շամպինիոն