Մենուա Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Այս խորհրդանշական օրը Արցախ աշխարհի լեգենդներից մեկը՝ հանրահայտ Օգանովսկին հայտարարել է Արցախի պաշտպանության փոխնախարարի պաշտոնից հեռանալու մասին․․․
Վստահ եմ՝ առանց պաշտոն էլ՝ Սամվել Կարապետյանը մինչ վերջին շունչը ապրելու և մաքառելու է հանուն Հայ տեսակի, հանուն Արցախի և հանուն Հայաստանի․․․
Ուղղակի ուզում եմ շնորհակալություն հայտնել մի մարդու, ով մեր օրերի մեծագույն հերոսներից է, բայց մեր շարքերում ապրում է այնպես, որ իր հերոս լինելը չզգանք․․․
Աստված պահապան քեզ, հերո՛ս մարդ, դու իսկական դուխով հայ տղու օրինակ ես․․․»: