Երևանի կոնյակի գործարանը պատրաստվում է նախորդ տարվանից ավելի քան 2 հազար տոննայով ավել խաղող մթերել: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Երևանի կոնյակի գործարանը արդեն իսկ հայտարարեց, որ այս տարի պատրաստվում է նախորդ տարվանից ավելի քան 2000 տոննայով ավել խաղող մթերել, նախորդ տարվա համեմատ 10 դրամ ավելի մթերման գնով»,-գրել է վարչապետը: