Յուրաքանչյուր բառ և արտահայտություն ունի չափազանց կարևոր նշանակություն, երբ խոսվում է արցախյան հակամարտության մասին։ Օրինակ` կտրականապես չի կարելի` այս կամ այն բանավեճի ընթացքում «գրավյալ տարածքներ» արտահայտությունն արտաբերելը։ Ցավոք, հաճախակի հանդիպում եմ հայկական սոցցանցերի տիրույթում և հայկական մեդիադաշտում այդպիսի վտանգավոր որակավորումներ, որոնք վերաբերում են ազատագրված տարածքներին։
Հիշեցնեմ՝ մի երկու պրիմիտիվ «նյուանս». փորձելով խեղաթյուրել միջազգային հանրությանը արցախյան հիմնախնդրի պատճառահետևանքային դրույթների մասով, հենց Ադրբեջանն է անում ամեն ինչ, որ ներկայացնի Արցախի Հանրապետության որոշ շրջաններ որպես «գրավված կամ օկուպացված»։Չգիտես` ինչու այդ արտահայտություններն արդեն տևական ժամանակ ներթափանցել են մեր լեքսիկոն։
Հիշե՛ք մի բան.Արցախի Հանրապետության տարածքում չկա՛ ոչ մի «թիզ հող», որը կարելի է որակավորել որպես «գրավված»։ Ասեմ ավելին՝հենց Հայաստանը և Արցախը ունեն բոլոր իրավունքները տարածքների օկուպացման համար Ադրբեջանին «պրետենզիա» ներկայացնելու համար։
Պարզապես պետք է դրա մասին հիշել և ուշադիր լինել որակավորումներ տալիս։
Հ.Գ.
Ես համոզված եմ, որ հետևողական աշխատանքի արդյունքում բոլոր հայկական տարածքները, որոնք օկուպացրել է Ադրբեջանը, վաղ թե ուշ կվերադառնան իրենց իսկական տերերին, այսինքն՝ Մեզ։

Нет описания фото.