16:48
«Ի նշան Հայաստանի և հայության հետ բարեկամության, Գիլան նահանգում պարզել է հայկական դրոշը»

Իրանագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքում գրել է.

«Համոզված եմ, որ Հայաստանում շատերը գիտեն Իրանում լուսանցքային դերակատարություն ունեցող հակահայկական և հակաիրանական ուղղվածության պանթյուրքական խմբերի մասին, որոնք պարբերաբար կարողանում են անհամաչափ աղմուկ բարձրացնել՝ ի վերջո հիմնականում թիրախ դառնալով իրանական անվտանգության ուժերի կողմից ձերբակալությունների։

 

Սակայն մեզանում գրեթե ոչ ոք չգիտե Իրանի մերձկասպյան տարածքներում գործող համաիրանական և տեղական ազգայնական հայացքներ ունեցող, այսպես կոչված, «կասպիական» խմբերի մասին, որոնցից մեկն, իմիջիայլոց, հենց վերջերս, ի նշան Հայաստանի և հայության հետ բարեկամության, Գիլան նահանգում պարզել է հայկական դրոշը և հանդես եկել հայամետ հայտարարությամբ։

Առաջ Աստված, կարծում եմ՝ հնարավոր կլինի առաջիկայում մանրամասն հոդվածով ներկայացնել ժամանակակից «կասպիական» հոսանքները, որոնք արմատներով հասնում են մինչև 20-րդ դարասկզբի՝ Միրզա Քուչակ խանի առաջնորդած ջանգալիական շարժում»։

#ճանաչիրհարևանիդ»
#մերբարեկամԻրանը


Առաջարկում ենք նաև
Լրահոս