«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է

«Հետաքրքիր ժամանակներ ենք ապրում...

Կառավարության հրավիրած ԱԺ արտահերթ նիստը հետաձգվեց և տապալման վտանգի առաջ էր մեծամասնության բոյկոտի պատճառով։ 

Չնայած հետո մեկնաբանվեց, որ «Իմ քայլը» խմբակցությունից Արցախ պետք է մեկնեին ու միայն այդ պատճառով չեն ներկայացրել։

Սակայն, նախ Արցախ մեկնում էին «Իմ քայլ»-ի ընդամենը 32 պատգամավոր, հետո, նիստերին մասնակցելը ԱԺ պատգամավորների պարտականությունն է, և երրորդ, «Իմ քայլ»-ի մնացած 57 պատգամավորներից ներկա էին ընդամենը 5 պատգամավոր, ԱԺ նախագահը և երկու փոխնախագահները»։