Էրդողանի համար կիրակի օրվա ՏԻՄ ընտրությունները էնքան կարևոր են, որ մարդը մոտավորապես 50 օր ա՝ բացարձակ ուրիշ բանով չի զբաղվում, բացի նախընտրական քարոզից։ Նա եղել է երկրի գրեթե բոլոր շրջաններում կազմակերպվող բազմահազարանոց ցույցերի հիմնական ելույթ ունեցողը։ Տեսե՛ք, կից նկարում նախագահի՝ այսօրվա (մարտի 29-ի) աշխատանքային գրաֆիկն է. մի օրում ութը ցույց, ՈՒԹԸ։
Մնում է հասկանալ, թե ովքեր են կատարում 65 տարեկան նախագահի հիմնական պարտականությունները։ Իմիջիայլոց, ըստ թուրքական օրենքի, նախագահը պետք է չեզոքություն պահպանի ՏԻՄ ընտրությունների ժամանակ։
Տիմ ընտրությունների մասին իմ ծավալուն հոդվածի հղումը շուտով կդնեմ այստեղ։