«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության պատվավոր ներկայացուցիչ Ժիրայր Սեֆիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Փաշինյան-Ալիև հանդիպմանը.
«Նիկոլ Փաշինյանին առաջարկում եմ այսօր Վիեննայում որպես նախապայման ներկայացնել Ապրիլյան քառօրյայի ժամանակ Ադրբեջանի ռազմական հարձակմամբ խախտված հրադադարի գծի վերականգնման պահանջը։ Հակառակ պարագայում, եթե բանակցությունները վերսկսվեն հրադադարի խախտված գիծը որպես իրողություն ընդունելու մեկնակետից, ինքնաբերաբար լեգիտիմացվելու են Ապրիլյան քառօրյայի սանձազերծումն ու դրա հետևանքները, ինչպես նաև խրախուսվելու է նման գործելակերպն առհասարակ՝ խթանելով սպառազինությունների մրցավազքը, նորանոր Ապրիլյան քառօրյաները, տարածաշրջանի ապակայունացումը, ստեղծելով լայնածավալ պատերազմի ռեալ սպառնալիք»,- գրել է նա։