«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Սիրելի՛ ուսանողներ,
Ինչպես որոշ ժամանակ առաջ տեղեկացրել էի, ԱԺ-ն 2-րդ ընթերցմամբ և վերջնական ընդունեց «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը՝ համաձայն որի երկրորդ և ամբողջությամբ ընդունվելուց հետո ուսանողները ուսման վարձերը կարող են վճարել ամսական կտրվածքով:
Նախագիծը հեղինակել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյան-ը:
Շնորհավորում եմ և՛ իմ գործընկերոջը, և՛ բոլորիս, նման կարևոր փոփոխության համար:
Հուսանք այլևս չեն լինի այնպիսի ուսանողներ, ովքեր դուրս կմնան ուսումնական հաստատություններից զուտ վարձավճարի պատճառով:
Իհարկե, մեկ այլ կարևոր քայլ էլ ուսանողների շրջանում օրենքի ընձեռած հնարավորությունից օգտվելու մասին իրազեկումն է:
Օրենքը ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը»: