09:20
«Եթե Րիկարդոն ապրեր ժամանակակից Հայաստանում, ապա Նիկոլ Փաշինյանը ԱԺ ամբիոնից կասեր, որ Րիկարդոյի նմանները տեղ չունեն նոր Հայաստանում»

Կաչպիս Փաշոյանը ֆեյսբուքում գրել է.

«Եթե Րիկարդոն ապրեր ժամանակակից Հայաստանում, ապա Նիկոլ Փաշինյանը ԱԺ ամբիոնից կասեր, որ Րիկարդոյի նմանները տեղ չունեն նոր Հայաստանում։

 

Դե պատմության խոշորագույն տնտեսագետներից մեկը վարչապետի մատնանշած չափանիշներով կրթություն չի ստացել, ավելին՝ ընդհանրապես բարձրագույն կրթություն չի ունեցել, բայց քաղաքատնտեսության հայրերից մեկն ա։

Ինձ թվում է, Րիկարդոյի ճակատագրին կարժանանար նաև Կանտը, քանի որ վերջինս ընդամենը մեկ լեզու գիտեր՝ գերմաներեն։ Վարչապետը նրան կհորդորեր գնալ ու լեզուներ սովորել, քանի որ նոր Հայաստանում բոլորը պետք է առնվազն երեք լեզու իմանան։ Նույնիսկ Բուրկինա Ֆասոյի ակցենտով անգլերենը խրախուսելի է»։

 

Առաջարկում ենք նաև
Լրահոս