ԱՄՆ-ի կողմից Գոլանի բարձունքներում Իսրայելի ինքնիշխանությունը ճանաչելուց հետո Թել Ավիվն ավելի ագրեսիվ և հանդուգն է դառնում։ 
Մարտի 27-ի գիշերն իսրայելական օդուժը հատուկ գործողություն է իրականացրել Հալեպում՝ հարվածներ հասցնելով քաղաքի հյուսիս-արևելքում Շեյխ-Նաջար արդյունաբերական շրջանի և օդանավակայանի ուղղությամբ։ Նշվում է, որ թիրախավորվել են շրջանում իրանական դիրքերը, լիբանանյան Հիզբալլահի պահեստները։ Տեղեկատվության համաձայն՝ շուրջ 1 տասնյակ զոհերի շարքում կան նաև իրանցի բարձրաստիճան զինվորականներ։