Ֆեյսբուքյան օգտատեր Մարինե Բաղրամյանն իր էջում գրել է․
«Էսօր Սասունցի Դավիթ կայարանից զորավար Անդրանիկ գնալուց(վերգետնյա հատվածում) մետրոյի վագոնի մեջ դրսից մեկը մի հատ մեծ քար շպրտեց, որը դռան ապակին ջարդելով, ընկավ ներս։ Բարեբախտաբար, լուրջ վնասվածք ոչ մեկ չստացավ, մենակ քերծվածքներ։ Ասում են, առաջին դեպքը չի։ Զգույշ եղեք, եսիմ»։