Երևանի Դավիթաշեն համայնքի նախկին ղեկավար Ռուսլան Բաղդասարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Էժան և մանիպուլյատիվ մեկնաբանություններից զերծ մնալու համար, եթե քաղաքապետ Հայկ Մարությանը համաձայն չէ վերջին գրառմանս (քաղաքի սանմաքրումը Սանիթեքից վերցնել, քաղաքը դարձնել սանմաքրման օպերատոր, երևանցիների գումարներով չարդարացված հավելյալ ծախսեր իրականացնել) հետ, կամ ընդհանրապես քաղաքային տնտեսությանը վերաբերվող իմ հնչեցրած մտահոգությունների հետ, քաղաքապետին հրավիրում եմ բանավեճի՝ ուղիղ եթերում։ Հասարակությունն էլ կիմանա՝ ով է իրականում պոպուլիզմով և մանիպուլյացիաներով զբաղվում»,-գրել է նա։