ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությունը ռեկտորներիի մասին միանգամից մի քանի հոդվածների նյութ է իշխանափոխությունից հետո:
1. Նիկոլ Փաշինյանն ակնհայտ և հերթական զրպարտությունն արեց՝ մերկապարանոց մեղադրանքներ հնչեցնելով որոշ ռեկտորների հասցեին:
2. Նիկոլ Փաշինյանը քաղաքական որոշման անվան տակ ակնհայտորեն պաշտոնեական դիրքի չարաշահում է իրականացրել՝ օրենքով սահմանված կարգով ընտրված և պաշտոնավարող մարդու նկատմամբ վարչապետի լիազորությունները զանցելով:
3. Նիկոլ Փաշինյանը փաստացի խոստովանել է, որ քաղաքական դրդապատճառներով ուղղորդում է իրականացնում վերահսկող և իրավապահ մարմինների նկատմամբ:
4. Նիկոլ Փաշինյանը խախտել է նաև Սահմանադրության՝ ցանկացած խտրականության, այդ թվում՝ քաղաքական հայացքների համար, արգելքի մասին դրույթը:
Կրկնակի ստանդարտների գուռուն իր որոշումներով արդեն իսկ հասցրել է ողողել բուհերի կառավարման խորհուրդները քաղաքական լոյալություն դրսևորող սեփական քաղաքական թիմի կադրերով:
Նիկոլ Փաշինյանի օրոք Հայասատանի բուհական ինքնավարության և կրթության ոլորտում եվրոպական ստանդարտների հոգեվարքի վտանգ կա»: