Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվելու ֆուտբոլի Եվրոպայի 2020 թվականի առաջնության որակավորման փուլի Հայաստան-Ֆինլանդիա հանդիպմանը:
Այս մասին Նիկոլ Փաշինյանը հայտնել է «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառմամբ:
«Այսօր գնում ենք ֆուտբոլ՝ ժամը 21.00 Հանրապետական մարզադաշտ»:
Հայաստան-Ֆինլանդիա հանդիպումը կկայանա մարտի 26-ին, ժամը 21:00-ին` Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում: