20:09
«Էս պետք ա հիմք հանդիսանա, որպեսզի ՃՈ-ն ու ոստիկանությունն էլ ավելի խիստ լինեն». Սերգեյ Ղահրամանյան

«Վարորդի ընկեր» ՀԿ-ի համահիմնադիր Սերգեյ Ղահրամանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ահա թե ինչ ա լինում, երբ վարորդները կորցնում են իրենց չափերն ու զգոնությունն ու պողոտայի վրա մեքենան քշում են, ինչպես սեփական տան բակում: Էս հատվածում ինչ ասես՝ չի կատարվում ու մարդիկ վերջը դիմում են ինքնադատաստանի, հայերեն ասած՝ «սամասուդ» մեխանիզմի միջոցով ուզում են հարցերը պարզել: ԱՊՊԱ համակարգը ներդնելուց հետո այս ամենը համարյա թե վերացել էր, բայց արի ու տես որ ոչ… Կարծում եմ՝ էս պետք ա հիմք հանդիսանա, որպեսզի ՃՈ-ն ու ոստիկանությունն էլ ավելի խիստ լինեն ու նույնիսկ ոչ մի թեթև խախտում անհետևանք չթողնեն. հենց մի անգամ մի թեթև խախտողի չեն տուգանում, սկսում ա իրավախախտն առիթավորվել ու սենց դեպքեր են լինում»:

 

 
Առաջարկում ենք նաև
Լրահոս