21:47
«Լավ է ուշ քան ավելի ուշ». Սերգեյ Ղահրամանյան

«Վարորդի ընկեր» ՀԿ-ի համահիմնադիր Սերգեյ Ղահրամանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Վարդանանց – Տպագրիչների խաչմերուկում տեղադրված է նոր տեսանկարահանող սարք (PTZ):

 

Էս հատվածում դեռ անցած տարվանից պետք ա տեղադրվեր տեսախցիկ, բայց լավ է ուշ քան ավելի ուշ։

Ընդ որում, վերջին ամիսներին համացանցում բազմաթիվ նկարներ ու վիդեոներ էին տեղադրվում այս հատվածից կարգազանց վարորդների մասնակցությամբ (հետիոտնային անցման վրա կայանողներ, երկրորդ շարք կայանողներ և այլն) ու շատ ճիշտ որոշում են կայացրել այստեղ տեսախցիկ տեղադրելով։

Բայց մյուս կողմից էլ այս ամենի մասին մենք հիմա հայտնում ենք, որ անակնկալի չգաք և այդ վայրում ավելի ուշադիր վարեք մեքենան։

Ընդ որում, Վարդանանցի դիմացի թեք են կայանում մեքենաները, այնտեղի համար դեռ պետք ա հստակեցվի թույլատրվում ա թե ոչ թեք կայանել այդ մի փոքր հատվածում ներս ընկած վայրում ոչ զուգահեռ»:

 


Առաջարկում ենք նաև
Լրահոս