ՀՀԿ խոսնակ Էդուրադ Շարմազանովն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Ուղիղ 4 տարի առաջ՝ 2015 թ. մարտի 24-ին, ՀՀ Ազգային ժողովը միաձայն ճանաչեց հույների և ասորիների ցեղասպանությունը Օսմանյան և Քեմալական Թուրքիայում:

Պատիվ եմ ունեցել՝ լինելու այդ պատմական իրադարձության նախաձեռնողներից և հիմնական զեկուցողը ԱԺ բարձր ամբիոնից: 

Ընդդեմ ցեղասպանության ժխտողականության պայքարը պետք է շարունակել նոր թափով:

Այս տարի՝ մայիսի 19-ին լրանում է Պոնտոսի հույների ցեղասպանության 100-րդ տարելիցը: 
Այդ առիթով Հայաստանում, Հունաստանում և Կիպրոսում նախաձեռնելու եմ միջազգային գիտաժողովներ հանուն Օսմանյան և Քեմալական Թուրքիայում քրիստոնյա ժողովուրդների ցեղասպանության դատապարտման և ճանաչման:

Ցեղասպանությունների կանխարգելման լավագույն ճանապարհը դրանց դատապարտումն է»: