Աժ նախկին փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Նիկոլն այլեւս ընդդիմադիր չէ, որ քննադատելով՝ իր հանապազօրյա հացը վաստակի:
Նիկոլը Հայաստանի ոչ բարով վարչպետն է եւ պետք է քարը քարին դնելով՝ ժողովրդի վիճակը բարելավի: Այս ամիսներին Նիկոլն ու իր հետ քայլածները քաղաքական ստախոսության, ժողովրդին մոլորեցնելու ջատագովներ դարձան:
Մինչդեռ երբ իշխանության էր գալիս, հրաշքներ էր խոստանում: